Սույն թվականի հունիսի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցում է մեր հայրենակից Քրիս Խաչիկ Շահինյանը: Շահինյանի թեկնածությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, պաշտպանում են նաև ԱՄՆ-ում գործող Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ Ակումբ և «Հայդուկ» կազմակերպությունները:
Քրիս Խաչիկ Շահինյանին ճանաչում ենք երկու տարուց ավելի, նրա հետ համագործակցում ենք այստեղի հայ համայնքին վերաբերող ծրագրերի շուրջ: Ծրագրերը, որոնցում ներգրավված է Քրիս Խաչիկ Շահինյանը, բացի Կալիֆորնիայում ընդհանուր քաղաքական, վարչական և տնտեսական կառավարման խնդիրները, ներառում են նաև մատչելի հայկական դպրոցների հիմնադրման, Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիա նահանգի տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցության հաստատման վերաբերյալ հարցեր: Նրան ճանաչում ենք որպես ազնիվ, պարկեշտ, ազգային վառ նկարագիր ունեցող և ազգային խնդիրների համար պայքարող, Արցախի ինքնորոշման ճանաչման, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-Հայաստան կապերի խորացման հարցում կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ:
Քրիս Խաչիկ Շահինյանը Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ Ակումբ և «Հայդուկ» կազմակերպությունների հետ պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսի համայնքային միջոցառումներին, աջակցում հայկական հասարակական կազմակերպությունների գործունեությանը:
Չնայած այն բանին, որ Շահինյանի մրցակից Անտոնիո Պորտատինոյին աջակցում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA), Քրիս Խաչիկ Շահինյանին աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ և մենք վստահ ենք, որ վերջապես Կալիֆորնիայի հայ համայնքը ի դեմս Քրիս Խաչիկ Շահինյանի Կալիֆորնիայի Սենատում կունենա իր ազգի նվիրյալ ներկայացուցիչ:
Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ Ակումբ
«Հայդուկ» կազմակերպություն
ԱՄՆ