Մարտի 17-ին Վարդան Օսկանյանը Երևանում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելի հետ, ով նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները և բանակցությունների ներկա ընթացքը: Վարդան Օսկանյանը հայտնել է իր տեսակետները և ցանկությունները, թե ինչ բովանդակություն պետք է ունենա բանակցվող փաստաթուղթը:
Քննարկվել են նոր Սահմանադրության անցկացումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, Ընտրական օրենսգրքի նախագիծը և քաղաքական հնարավոր զարգացումները 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Հյուրի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները ղարաբաղյան, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի գրասենյակ