Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրերս գրություն էր ուղարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, որով առաջարկում էր ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց նշանակել ընտրական հանձնաժողովի անդամներ։ Այսինքն՝ ՀԱԿ-ին առաջարկվել էր թվով 28 տեղամասերից «հետ կանչել» ՀԱԿ հանձնաժողովականներին, որոնց փոխարեն այդ օրը տեղամասերում պետք է աշխատեին Սասուն Միքայելյանի կողմնակիցները։
ՀԱԿ խմբակցության մամլո քարտուղարն արդեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի գրությանը։ Այնուամենայնիվ, «ՉԻ»-ն որոշեց պարզաբանումների համար վերստին դիմել Արմեն Խաչատրյանին:
– Պարոն Խաչատրյան, ընդամենը մեկ օր առաջ Դուք, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, պարզաբանումներ ներկայացրիք Նիկոլ Փաշինյանի միջնորդության հետ կապված։ Այսօր արդեն նա նորից հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Եթե ոչ՝ թող հրավիրվի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության հատուկ դռնբաց նիստ, քննարկվելու եւ քվեարկելու համար խնդրո առարկա հարցերը»։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։
– Ճիշտն ասած, մի քիչ արդեն զավեշտի են վերածվում Փաշինյանի ասածները։ Ո՛վ՝ ո՛վ, բայց Հայաստանի օրենքներին, ԱԺ կանոնակարգ օրենքին, ինչպես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի միաձայն ընդունված կանոնադրությանը ծանոթ պատգամավորը պետք է իմանար, որ խմբակցության «հատուկ դռնբաց նիստ» հասկացություն գոյություն չունի ո՛չ օրենքում, ո՛չ վերոհիշյալ կանոնադրության մեջ, ո՛չ էլ այն տեղավորվում է քաղաքական տարրական կանոնների շրջանակներում։
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր գիտի, որ խմբակցության նիստերի կազմակերպումը կարգավորվում է կանոնադրության 2-րդ կետի հետեւյալ պարբերությամբ. «Խմբակցության հերթական նիստերը տեղի են ունենում ԱԺ լիագումար նիստերից մեկ ժամ առաջ եւ հինգշաբթի օրերին ժամը 12.00։ Արտահերթ նիստ հրավիրվում է խմբակցության անդամի նախաձեռնությամբ»։
Իսկ այս քառօրյայի ընթացքում տեղի ունեցած 4 հերթական նիստերի ընթացքում խմբակցության պատգամավորները հնարավորություն ունեին օրակարգում բարձրացնել իրենց հուզող ցանկացած հարց։ Հասկանալի չէ, թե ինչու պատգամավորը չօգտվեց իր կանոնադրական իրավունքներից։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում