Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Եղբայրս «խաղի» մեջ է վաղուց». «Իրատես de facto»

Մարտ 18,2016 12:25

Վերջերս ստեղծված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսել է հանրային «լսումների» փուլը, որի շրջանակում հանդիպելու է մայրաքաղաքային եւ ֊մարզային բնակչության հետ։

Էդմոն Մարուքյան (անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ)

– ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցելո՞ւ է:

– Մասնակցելու ցանկություն կա, բայց դա չի լինելու ձևական։ Մասնակցելու ենք այն համայնքներում, որտեղ ռեալ հաղթելու հավանականություն ունենք։ Ձևական թեկնածուներ չեն լինելու։ Այս պահին աշխատանքներ ենք տանում Վանաձորում, Գյումրիում և մի շարք այլ համայնքներում ընտրություններին մասնակցելու համար։

– Վանաձորում, ասում են, «խաղի» մեջ եք մտցնելու Ձեր եղբորը՝ որպես քաղաքապետի թեկնածու։

– Խոսքն ավագ եղբորս մասին է, ով իմ ընտրությունների ժամանակ եղել է նախընտրական շտաբի պետ։ Նա «խաղի» մեջ է վաղուց։ Թիմի անդամ է, նրա հետ կան այլ թեկնածուներ, որոնց առաջադրման հարցը ևս քննարկվում է։ Այստեղ եղբորս խնդիրը դրված չէ, ես վարչական ռեսուրս չունեմ, իշխանություն չեմ, որ օգտագործեմ ի շահ իմ եղբոր։

Մեր թիմից ով էլ առաջադրվի՝ կա՛մ իմ ընկերն է, կա՛մ հարազատական կապ ունեցող մարդ։ Ժողովուրդը կընտրի՝ կապ չունի ում եղբայրն է կամ սանիկը։ Վանաձորում չի գործում՝ սա նրա եղբայրն է կամ ընկերը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031