Առաջիկայում Հայաստանն ԱՄՆ-ից մոտ 750 հազար դոլար կստանա՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ գումարների մի մասը (15,6 միլիոն դրամ) ծախսել գործուղումների եւ շրջագայությունների համար։
«ՉԻ» – Դե իհարկե, ինչպե՞ս կարելի է պայքարել Հայաստանում առկա կոռուպցիայի դեմ՝ առանց արտասահմանում շրջագայելու։ Բայց հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, թե կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղողներն իրենց հաճույքի համար են շրջագայելու։ Դատեցեք ինքներդ։
Ինչպե՞ս են կոռումպացված չինովնիկները տնօրինում հանցավոր ճանապարհով վաստակած գումարները։ Ճիշտ է, հանգստանում են աշխարհի լավագույն լողափերում։ Իսկ ո՞րն է դա բացահայտելու լավագույն ձեւը։ Ճիշտ է, պետք է մեկնել այնտեղ, հենց ծովափին բռնել կոռուպցիոներներին եւ տեղում մի լավ պայքարել նրանց դեմ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում