Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «ՀԱԿ-ի`ավտորիտար ռեժիմից օգտվելու հնարավորությունները քչացել են»

Մարտ 18,2016 12:18

«Իրենք ընտրություններ չեն ցանկանում իրականացնել, ասում են` հույս չունենաք, մենք ընտրությունների միջոցով չենք հեռանալու»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը եւ դրա մշակման գործընթացը: «Մեր գործը պետք է լինի թույլ չտալ նման փաստաթղթի անցկացումը, թեպետ իրենք ունեն կոճակ սեղմողների անհրաժեշտ քանակը»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի եւ եվրոպական տարբեր կառույցների կողմից վերջերս ՀՀ իշխանությունների նկատմամբ հնչած տարբեր քննադատական հայտարարությունները, նրա կարծիքով, խոսում են այն մասին, որ իշխանությունները կորցրել են իրենց` գործընկերոջ իմիջը: Նա կարծում է, որ ընդդիմադիր ուժերը` հասարակության հետ, պիտի կարողանան պնդել իրենց պահանջները` ստորագրված ցուցակները պարտադիր պիտի հրապարակվեն, ընտրատեղամասերում պարտադիր մի քանի տեսախցիկներ պիտի տեղադրվեն եւ այլն:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին`«Ժառանգությունը» միացե՞լ է ՀԱԿ-ի առաջարկներին, տիկին Փոստանջյանն ասաց, որ իրենք միանալու խնդիր չունեն, ՀԱԿ-ն է իրենց միացել, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն դեռ ավտորիտար իշխանություն էին, խորհրդարանում էլ ՀԱԿ չկար, «Ժառանգությունն» ընդդիմություն էր եւ այս պահանջները դնում էին:

Զարուհի Փոստանջյանն ակնկալիքներ չունի նաեւ իշխանությունից, որոնք տարբեր դրվագներով քննարկելու եւ ընդհանուր եզր գտնելու պատրաստակամություն են հայտնում. «Հասարակությունը պիտի ճնշի»:

Հարց հնչեց` ինչպես է Զարուհի Փոստանջյանը գնահատում այն, որ իր գնահատմամբ ավտորիտար ուժը`ՀԱԿ-ը, միացել է «Ժառանգության» ժողովրդավար պահանջներին:

«Ավտորիտար ռեժիմից օգտվելու հնարավորություններն են քչացել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031