Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ. ԼՂՀ-ից ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով խոշոր գումարներ է շորթել

Մարտ 18,2016 12:13

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 16-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:

Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր, առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերի հրամանատարության արդարացի զայրույթը:

Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Համլետ Ղազարյանը հանդիպելով զինվորների ծնողներին՝ յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերին:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել՝ 010-57-94-07 և 011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն:

Ծանուցում.          Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ , քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031