Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չճանաչելու քաղաքականությունը։
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ չճանաչման իր քաղաքականությանը, այդ թվում սահմանափակող միջոցառումների շնորհիվ»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է,որ ԵՄ-ն խորապես անհանգստացած է տարածաշրջանում «ռազմական ուժի աճի», ինչպես նաև «Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նկատվող վատթարացումների կապակցությամբ»։