Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը դրամի բարեգործություն են անում, հետո տասը հազար դրամի գոռում են». «Իրատես de facto»

Մարտ 18,2016 11:50

«Իրատեսը» հարցեր ուղղեց Թալինի ընտրատարածքից ընտրված, ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանին:

– Դուք բավականին պասիվ պատգամավոր եք, ելույթ ունենալիս կամ հարցեր բարձրացնելիս Ձեզ չենք տեսել։ Խնդիրներն ի՞նչ ձևով եք «վեր հանել»։

– Եթե Ձեզ թվում ա, թե խնդիրները միայն ելույթ ունենալով պիտի բարձրաձայնել, սխալվում եք։ Ես էնքան ելույթներ եմ լսում, որ 100 %-ով պոպուլիզմ ա։ Ես էդ տեսակը չեմ, ես պրագմատիկ գործելու կողմնակիցն եմ։ Եթե կա առանց աղմուկի խնդիրները լուծելու տարբերակը, պետք չէ միկրոֆոնից այդ մասին բարձր ձայնով գոռալ, հետո էլ մի ուրիշ տեղ գոռալ, թե էդ խնդիրը ես լուծեցի։ Անողը պետք ա լինի պետությունը, իշխանությունը։ Շատ խնդիրներ են լուծվել։

Ես ընտրողներին խոստացել եմ, որ լինելու եմ պարտաճանաչ պատգամավոր, չեմ բացակայելու նիստերից, խմբակցության քննարկումներից, հանձնաժողովի նիստերից։ Հիմնական խնդիրները խմբակցությունում, հանձնաժողովի նիստերում են որոշվում։

Խնդիրները լուծվել են բյուջեի հաշվին։ Պապերս ինձ ժառանգություն չեն թողել, որ ես իմ միջոցներով խնդիրներ լուծեմ։

– Դուք կարողություն չունե՞ք, որ մի բան էլ Ձեր միջոցներով անեք։

– Ի՞նչ կարողություն։ Էսօր ո՞վ ա իր անձնական կարողություններով հարց լուծում։ Իհարկե, ժամանակին որոշ հարցեր լուծել եմ։ Եթե հնարավորություններդ ներում են, ուրեմն բարեգործություն պիտի անես։ Բայց այդ բարեգործությունն անաղմուկ պետք է անել, տասը դրամի բարեգործություն են անում, հետո տասը հազար դրամի գոռում են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031