Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զեկույց. Առաջիկայում ԵԱՏՄ-ն խորքային զարգացում կապրի

Մարտ 18,2016 11:23

2016թ. մարտի 18-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների մասնակցությամբ կայանալիք տնտեսական միջազգային ֆորումից առաջ МКР Медиа-ն ռուսերեն և անգլերեն լեզուներով զեկույց է հրապարակել, որը վերնագրված է «Եվրասիական ինտեգրացում. արդյունքներ, միտումներ և կանխատեսումներ. ԵԱՏՄ-ն 2015թ.»։ Այս մասին տեղեկանում ենք МКР Медиа-ի պաշտոնական կայքից։

Զեկույցի պատրաստման աշխատանքներին մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզըստանից և Տաջիկստանից։ Զեկույցում լակոնիկ ներկայացված են եվրասիական ինտեգրացման գործընթացները՝ հաշվի առնելով 2015թ. իրադարձություններն ու միտումները, նախանշված են առաջիկա անելիքները։

Զեկույցի համաձայն՝ 2015թ. կազմակերպության ստեղծումով ԵԱՏՄ-ն կտրուկ արագացրեց եվրասիական ինտեգրացման մասշտաբային մի քանի ծրագրերի իրագործումը՝ ավելացնելով գործնական, քաղաքական, միջմշակութային հաղորդակցությունը անդամ պետությունների միջև։

Մասնագետների գնահատականներով՝ 2015թ. ԵԱՏՄ զարգացման գլխավոր առանձնահատկությունը տնտեսական պրագմատիզմն էր։ ԵԱՏՄ հանդեպ հետաքրքրություն է դրսևորել ավելի քան 100 երկիր, որից 40-ը պատրաստ է բանակցել կազմակերպության հետ՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար։

Մասնագետների գնահատականներով, եթե նախկինում ԵԱՏՄ-ն առաջնահերթություն էր համարում իր սահմանների տարածումն ու լայնացումը, ապա այժմ կազմակերպությունը հիմնական առաջնահերթություն կհամարի խորքային զարգացումը։

Անդրադառնալով ԵԱՏՄ առջև ծառացած մարտահրավերներին և կազմակերպության հետագա զարգացման տեսլականներին՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը ուշադրություն է հրավիրել հետևյալի վրա. «Հարավային Կովկասում ապրող բնակչության համար ամենամեծ վտանգը Մերձավոր Արևելքի արմատական իսլամական ուժերն են։ Անթույլատրելի է թեժ կետերի ընդարձակումն ու տարածումը և դրանց մոտեցումը ԵԱՏՄ սահմաններին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031