Ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հրավիրելու է հերթական հանրահավաքը, որի ընթացքում հերթական անգամ հնչելու են իշխանափոխության ծեծված կոչերը։ Որքան էլ ցավալի է, սակայն հետզհետե ավելի ու ավելի սակավամարդ դարձող այդ հանրահավաքները վաղուց արդեն դադարել են գործոն լինելուց, եւ դա չտեսնելով ու նույն մարտավարությամբ շարունակելով՝ընդդիմադիր այս ուժի ներկայացուցիչներն իրականում հիանալի նվեր են մատուցում իշխանություններին։
Իհարկե, մենք ամենեւին կոչ չենք անում հանձնվելու եւ պայքարը դադարեցնելու, սակայն որքան կարելի է նույն մաշված հարթակից նույն մաշված դեմքերով նույն մաշված հայտարարություններն անել։ Երեկ «Նոր Հայաստան»-ի ղեկավար անդամներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, թե անցած տարվա ապրիլի 24-ից եւ դեկտեմբերի 1-ից հետո իրենք պատրաստվում են երրորդ անգամ իշխանափոխություն իրականացնելու փորձ անել։
Լավ, քաղաքականությունն ու իշխանափոխությունը հո «կոկա կոլա» չէ, որ այստեղ արդարացված լինի «կրկին փորձիր» սկզբունքով շահելու մարտավարությունը՝ առանց որեւէ բան փոխելու։ Քանի անգամ կարելի է նույն փոցխի վրա կանգնել եւ հանրությանն անընդմեջ անիրականանալի խոստումներ տալ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում