Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկման քաղաքական ձևաչափ

Մարտ 18,2016 11:16

Գաղտնիք չէ, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և´ քաղաքական-հասարակական, և´ մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է:

Այս գործընթացում հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը, և´ քաղաքացիական հասարակությունը, և´ ԶԼՄ-ները, և´ փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները:

Ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

 

 

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031