Այսօր` մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղի բնակիչ, 40–ամյա Ահարոն Մկրտչյանն էր:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկել էին «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու նրա վերադարձը հայրենիք:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում