Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին

Մարտ 18,2016 10:24

Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև քաղաքապետարանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դիմելու դեպքում տրամադրելու համար, փոխանցվել է 154 նոր անվասայլակ: Յուրաքանչյուր դպրոցի անհրաժեշտ քանակից բացի, տրամադրվել է նաև լրացուցիչ ևս մեկ սայլակ, որը կպահվի բուժկետերում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը և նշել, որ այս ծրագիրը մաս է կազմում այն լայնածավալ ծրագրի, որն իրականացվում է համատեղ ուժերով:

«Այսօր Երևանի հանրակրթական դպրոցներում ներառական կրթություն է ստանում ավելի քան 2000 աշակերտ: Եվս 100 երեխաների համար ներառական կրթություն է կազմակերպվում նաև մանկապարտեզներում: Շատ ընտանիքներ, որոնցում մեծանում են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ, հարմարավետ անվասայլակի կարիք, իսկապես, ունեն: Այս առումով քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» Երևանի տարածքային ծրագրի ղեկավար Մարինա Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 2 տարվա համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031