Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ կանխավճարը հավաքում են` կառավարության սահմանած տարիքային շեմն անցնում են

Մարտ 18,2016 10:14

«Հաշվի առնելով, որ հենց բնակարան չունենալու պատճառով են մեր երկրում երիտասարդներն ուշ ամուսնանում եւ այն, որ սոցիալական պայմաններից ելնելով ամուսնանալու տարիքը բարձրացել է, կառավարությունը գոնե պետք է ամուսինների գումարային տարիքը սահմաներ 70-75, այլ ոչ թե 65: Այդ դեպքում գոնե շատ ընտանիքներ կկարողանային օգտվել ծրագրից»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով կառավարության երեկվա նիստում քննարկված «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու» ծրագրին, որը գործում է 2010 թվականից, ասաց քաղաքացի Ռ. Հ.-ն, որն արդեն քանի տարի է կանխավճար է հավաքում, որպեսզի բնակարան ձեռքբերի:

Սակայն մինչեւ բնակարանի 20-30 տոկոս կանխավճարն ունենա, կառավարության սահմանած տարիքային շեմից դուրս կմնա: Երեկ կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ հինգ տարով բարձրացվել է այդ շեմը՝ 60-ից դառնալով 65:

Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031