Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ Դոլմամայի եւ հարակից շենքերի գերակա շահ ճանաչվելու եւ դրանց շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախ որոշեց պարզաբանել, թե ինչ ասել է գերակա շահ։
«Էստեղ տերմինների անհասկացողություն կա։ Ես սա ասեմ, ու լավ կլինի դա գրեք, որովհետեւ մարդկանց մեծ մասը դա չի պատկերացնում, թե ինչ է։ Եթե կա գերակա շահ, դա նշանակում է, որ գույքը, ով որ էդտեղ ապրում է, պարտավոր է վաճառել։ Բայց դա չի նշանակում, որ այն գույքը, որ ինքն ունի, անպայման պետք է քանդվի, էդպիսի բան չկա։ Այսինքն, եթե գույքի տերը հուշարձան շենքում է, դա չի նշանակում, որ վաճառեց, հուշարձանը պետք է քանդվի։ Այսինքն՝ գերակա շահի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ինչ-որ մեկ կառուցապատող կարող է իրականացնել միասնական մեծ ծրագիր, որը չեն կարող ապրող մարդիկ միասին դա անել»,- ասաց նա:
– Դուք է՞լ եք կարծում, որ Երեւանում «սարայներ» կան՝ ի դեմս հին շենքերի (այդպիսի արտահայտություն արել էր Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանն Արամի 30-ի մասին)։
– Դա եւս, իմ կարծիքով, սխալ մեկնաբանություն է մարդկանց կողմից, որովհետեւ կան տարածքներ քաղաքում, որոնք ճարտարապետական, պատմական արժեք չեն ներկայացնում։ Եթե ինձ հարցնեք՝ որն է, ես կասեմ, օրինակ՝ Սարի թաղը, դա պատմական արժեք չի ներկայացնում։ Բայց համաձայն չեմ, որ էդ մի շենքը «սարայ» էր, որովհետեւ դա գոնե սրբատաշ քարով էր արված, վրան դեկորացիա ուներ:
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում