Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալից հրաժարվելու «թեստը»

Մարտ 18,2016 10:00

Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը: Բայց միայն ամբողջատիրական եւ հետամբողջատիրական երկրներում են ղեկավարներն այնպես դողում իրենց աթոռների վրա, որ այլ բաների մասին դժվարությամբ են կարողանում մտածել, միայն այդպիսի երկրներում է, որ հասարակությունն «իմունիտետ» չունի «ստալինիզմի» հանդեպ, եւ հակառակը` մեծամասնությունն իր երազանքները ներկայացնում է հետեւյալ տեսքով` «մի հատ հայրենասեր մարդ գար, բռունցքը սեղանին խփեր, ամեն ինչ դզեր»: 25 տարի «բռունցքը սեղանին խփելը» ստացվում է, բայց ոչ՝ «դզելու» համար:

Իհարկե, այդ մտածողությունը փոխելը անասելի դժվար գործ է: Բայց կան ինչ-որ խորհրդանիշներ, որոնցից հրաժարվելը աստիճանաբար հանգեցում է այդ փոփոխությանը, եւ այն, թե որքանով է հասարակությունն այդ խորհրդանիշներին նշանակություն տալիս, հրաշալի «թեստ» է` թե որքանով է երկիրը պատրաստ այդ վերափոխումներին: Գերմանացիները 1945 թվականից հետո անցկացրին «դենացիֆիկացիա», մերոնք ոչ 1956-ին, ոչ էլ 1991-ին «դեստալինիզացիա» չեն անցկացրել, Ռուսաստանի ներկայիս ղեկավարն էլ վերջին տարիներին ավելի եւ ավելի հաճախ խոսում է «ստալինյան բանաձեւերով»: Եթե խոսենք խորհրդանիշների մասին, ապա վստահ եմ, որ այն Ռուսաստանը, որտեղ դամբարանում չեն պահում եւ չեն ցուցադրում պետական գործչի զմռսված դիակը (կարեւոր չէ՝ նա «դրական» հերոս է, թե «բացասական»), դա կլինի բոլորովին այլ Ռուսաստան:

Ճիշտ այդպես (մի զարմացեք), եթե Հայաստանում չլինեն վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ, նկարիչներ, շինարարներ կամ վարսավիրներ, դա կլինի այլ Հայաստան: Պետք է գնալ ոչ թե այն ճանապարհով, թե` գիտեք, ասենք, «գազի մարդիկ» նեղանում են՝ ինչու չկա «վաստակավոր գազավիկ», եկեք նրանց ընդառաջ գնանք, այլ ճիշտ հակառակը` վերացնել այդ կոչումները մի օրենքով, որտեղ պետք է ասվի, որ նախկին բոլոր կոչումներն այլեւս պաշտոնական կիրառում չեն ունենա: Դա կնշանակի, որ պետությունը հրաժարվում է որեւէ մասնագիտության մարդկանց մեջ խտրական վերաբերմունք սահմանելուց` մի մասին փաղաքշելով, մյուսին` վանելով, մեկին` առաջին կարգի, մյուսին` երկրորդ կարգի մեջ «մտցնելով»: Այդպիսով այդ մարդիկ էլ ավելի հաշտ ու համերաշխ կապրեն, չեն մրցակցի իշխանավորներին քծնելու եւ նրանց բարեհաճությանը արժանանալու հարցում:
Իսկ հասարակությունը, բնականաբար, կարող է սահմանել ցանկացած մրցանակ կամ կոչում: Մի խմբին դուր է գալիս ռաբիս երգիչը, նա ստեղծում է, ենթադրենք, «Ռաբիսի սիրահարների ասոցիացիա» եւ մեծարում իրենց կուռքին: Կամ` ես եւ իմ ընկերները հավանում ենք «դզող-փչող» արհեստավորի աշխատանքը, ստեղծում ենք նրա ֆանատների ակումբ եւ նրան տալիս ենք «վաստակավոր խադավիկի» կոչում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մարդ says:

    Առաջարկում եմ ավելի լավ տարբերակ. Կոչումների ինֆլացիա. Այսինքն ամեն մի դիմողի տալիս ենք իր ուզած կոչումը. Այդպիսով կոչումները շատանում է եվ բոլորն ել գոհ են մնում.

    • Ruben says:

      «Когда появился шанс восстановления в армянском вопросе исторической справедливости, западные державы, потрясая ядерной дубинкой, взяли под свое покровительство Турцию. Не будь этого, проблема Западной Армении была бы решена в считанные дни».

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031