Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական, քաղաքական եւ մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը հայտարարել են մի շարք կոնգրեսականներ: Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգեւին, Ջուդի Չուն եւ Ջեքի Սպիըրը հայտարարել են, որ ամերիկացի բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են:
Լոս Անջելեսի շրջանից ընտրված կոնգրեսական Շիֆի խոսքով, ինքը ներկայացնում է մոլորակի լավագույն եւ ամենաառաջադեմ Սփյուռքը.
«Քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից ես դարձել եմ հայկական ընտանիքի անդամ եւ շատ շնորհակալ եւ զգացված եմ՝ այդ ընտանիքի անդամ լինելով»:
Կոնգրեսական Ջուդի Չուի խոսքով, խաղաղության հաստատումը միայն առաջին քայլն է, մինչդեռ երկրորդ քայլը պետք է լինի բարգավաճման հասնելը, որի նպատակով կոնգրեսականն աջակցում է ԱՄՆ-ում եւ Հայաստանում երկակի հարկումից խուսափելու համաձայնագիր ընդունելու առաջարկը։
Կարդացեք նաև
«Տնտեսական կապերը հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության կարեւորագույն բաղադրիչն են»:
Կոնգրեսականները ընդգծել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, որը Ջուդի Չուի խոսքով, անհրաժեշտ է՝ պատմության ճշմարիտ կողմում մնալու համար: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սպիըրն իր հերթին հիշեցրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Հայաստանն ընդունել է շուրջ քսան հազար փախստական Սիրիայից, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրել՝ որպես օգնություն փախստականներին:
Նյութն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայնի» կայքէջում
А Это уже никому не нужно, так как наше правительство вступая в переговоры с ЕС, условно и фактически отказалось от территории в Турции.