Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսել, թե սա Ռուսաստանի համար մեկ քայլ հետ է, դեռ վաղ է»

Մարտ 18,2016 17:30

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԵՄ-ի կողմից Ռուսաստանին վերաբերող հինգ սկզբունքներին եւ իրադարձային առումով դրան հետեւող՝ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերմանը՝ ուկրաինացի քաղաքական փորձագետ Սերգեյ Գերասիմչուկն ասաց. «Եթե ուկրաինական տեսանկյունից նայենք, մենք վաղուց չենք հավատում Ռուսաստանի հայտարարություններին: Այդ պատճառով մինչեւ վերլուծելը, որպես ուկրաինացի փորձագետ, կասեմ՝ եկեք սպասենք, որովհետեւ զորքերի դուրսբերման մասին հայտարարություն կա, բայց մենք մեկ անգամ չէ, որ կարդացել ենք, որ ռուսական զորքեր Ուկրաինայում ընդհանրապես չկան: Ինձ թվում է՝ խոսել, թե սա Ռուսաստանի համար մեկ քայլ հետ է, դեռ վաղ է:

Իհարկե, այն կողքից հենց այդպես է երեւում: Բայց մյուս կողմից՝ մենք չգիտենք, թե արդյո՞ք ամբողջ ռուսական զորքն է դուրս գալու: Սա ոչ թե մի քայլ առաջ է կամ հետ, այլ սա մեկ անգամ եւս փորձ է Եվրամիության կողմից ստեղծել բանակցությունների հարթակ: Այն, որ Եվրամիությունը նման սկզբունքներ է ձեւակերպել, նշանակում է՝ նա այլեւս չի հավատում հռչակագրերին: Եվրամիությունը կհավատա միայն այն դեպքում, եթե տեսնի, որ Ռուսաստանը կատարում է իր առջեւ դրված պայմանները»:
Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031