Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի անունն անտեղի մի՛ հոլովեք

Մարտ 18,2016 14:30

Նամակ Երեւանի Թումանյանի փողոցում գտնվող շաուրմայի տնօրինությանը

Որպես մտավորականի` ինձ շատ է անհանգստացնում մի կարեւոր հանգամանք. երբ հեռուստացույցով դիտում եմ օրվա մեջ համարյա բոլոր ալիքներով հեռարձակվող շաուրմայի Ձեր գովազդը, անչափ վատ եմ զգում, քանի որ համոզված եմ` իմ վիճակում շատերն են, եւ դրանից ազատվելու ելք կարծես չկա: Հարգելինե՛րս, մի՞թե հնարավոր չէ Ձեր շաուրմայից առաջ չնշել «Թումանյան» հանճարեղ բառը: Հիմա կասեք` ինչ վատ բան կա դրանում. իհարկե, կա: Եթե Ձեր ձեռնարկությունը գտնվում է Թումանյանի փողոցում, դա չի նշանակում, որ Ձեր պատրաստած շաուրման եւ փողոցի գովազդը պետք է կրեն Մեծն Թումանյանի անունը:

Եթե իմ հայրենակիցը հնարավորություն ունենար վերակենդանանալու, Ձեզ կասեր. թե որը որից հետո է, բայց հասկանալի պատճառներով ես եմ ասում՝ ուշքի՛ եկեք, սթափվե՛ք, Հովհաննես Թումանյանի անունն անտեղի մի՛ հոլովեք, նա դրան արժանի չէ: Փոխեք Ձեր շաուրմայի անունը. Ձեր գործը դրանից չի տուժի:

2015թ.-ին երբ Երեւանում էի, ՀՀ լեզվի պետական տեսչության պետին` Սերգո Երիցյանին էլ եմ ասել: Նա ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց ինչպես տեսնում եմ՝ միայն Ձեր գովազդների ժամանակն ավելացավ:

Բանաստեղծուհի
ԱԼՄԱՍՏ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031