Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի մտնելիս կնոջ գլխաշոր կրելու իմաստը

Մարտ 18,2016 11:30

Ընդունված է, որ կինը եկեղեցի մտնելիս կամ աղոթելիս գլխաշորով ծածկի գլուխը, իսկ տղամարդը` ընդհակառակը` գլխաբաց լինի:

Հարց է տրվում, որ եթե Սուրբ Գիրքը այդքան բարձրացնում է կնոջը, ինչու է Պողոսը պատվիրում (Ա Կորնթ. ԺԱ. 1-11), որ կինը առանց գլխաշորի եկեղեցի չմտնի: Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս, որովհետեւ «…վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթ. 11: 5, 13), «…կինը պարտավոր է քող դնել գլխին, հրեշտակների պատճառով» (Ա Կորնթ. 11: 10):

glxashor8_#

Սերժ Մայիլյանի պատրաստած «Ոսկեփորիկ» կամ «Կրոնական հանրագիտարան»-ում այս հարցի պատասխանը ներկայացված է, որ համաձայն Սուրբ Գրքի, տղամարդը ստեղծված է Աստծու պատկերով եւ կերպարանքով: Նրա գլուխը Քրիստոսն է. ուստի նա իր կյանքում անդրադարձնում է Աստծու փառքը, ուրվագծում է Քրիստոսին: Կնոջ գլուխը տղամարդն է` ամուսինը, ուստի նա էլ իր կյանքում պետք է անդրադարձնի իր ամուսնուն, ուրվագծելով նրան: Տղամարդը եկեղեցում պետք է իր գլուխը բաց պահի, քանի որ աղոթքի պահին, պատարագի պահին, իր մտքերն ու խոհերը պետք է բաց լինեն Աստծու առաջ եւ ոչինչ չթաքցնի, այլ մաքուր սրտով կանգնի Աստծու առաջ (Լամբրոնացի): Կինը` ծածկելով գլուխը, ազատորեն կանգնում է Աստծու առաջ, խոնարհությամբ ու հնազանդությամբ, որպես միայն Աստծուն նվիրված: Երբ կինը բաց գլխով է կանգնում Աստծու առաջ, նշանակում է՝ նա չէ, այլ իր ամուսինն է կանգնած: Ուստի գլխաշորը անհատականացնում է կնոջը Աստծու առաջ, այլ ոչ թե նսեմացնում: Ավելի բարդ է «հրեշտակների համար» արտահայտությունը (ԺԱ.10): Ընդունված կարծիքի համաձայն՝ այդ կապված է Ծննդոց Զ. 1-2 համարների հետ: Հունաստանի առաջին քրիստոնեաները` որոնք հրեաներ էին, հավատում էին, որ ընդհանրական աղոթքի պահին եկեղեցում ներկա են լինում նաեւ հրեշտակներ, ուստի եւ կանայք պետք է ծածկեն իրենց գլուխները նրանցից: 14-րդ համարում Պողոսն ասում է, որ բնությունն էլ է սովորեցնում, որ կանայք ծածկեն գլուխները, որպես ամոթխածության եւ պատշաճության նշան:

glxashor8-!
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031