Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ապրիլի 11-ին Թբիլիսիում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները: Այս հանդիպման ժամանակ, ըստ Յոլյանի, վերջապես կլուծվի իրանական գազը Հայաստանով Վրաստան տարանցելու հարցը:
Արդյոք Հայաստանին կհաջողվի գազի տարանցիկ երկիր դառնալ, արդյոք արդեն ուշ չէ՞, քանի որ Ադրբեջանն առաջ է ընկել. ըստ վրաց-ադրբեջանական գազային համաձայնագրի եւ Վրաստանի պաշտոնյայի, Ադրբեջանը կարող է ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջարկը:
Այս խնդիրների շուրջ տնտեսագետների կարծիքներն ու հիմնավորումները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ