ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում մեկնարկում է ծածկած մրցատարածություններում թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որին ազգային ֆեդերացիայի որակազրկման պատճառով Ռուսաստանի հավաքականը չի մասնակցում: Ընդ որում, Ռուսաստանին սպառնում է նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը բաց թողնելու վտանգը:
Թեեւ ծածկած մրցատարածություններում աթլետիկայի աշխարհի առաջնությունն անցկացվում է կրճատված ծրագրով, այն առաջատար մարզիկների համար ուժերի մի վերջին ստուգում է Ռիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի