Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ստեղծում ենք շատ լուրջ հնարավորություններ Ջավախքի ազգաբնակչության համար». Աշոտ Հակոբյան

Մարտ 17,2016 19:52

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ստորագրվեց համագործակցության հուշագիր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի և համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի միջև: Հուշագիրը նվիրված էր Ախալքալաքում ՋԱՀ-ի հետ համագործակցաբար ՀՖՀՀ-ի նախապատրաստական դասընթացի ներդրմանը»:

Ժան-Մարկ Լավեստը խոսեց նախապատրաստական դասընթացներից՝ նշելով, որ համապատասխան ջանքեր է գործադրելու այստեղ սովորել ցանկացող ուսանողներին ներգրավելու համար. «Համալսարան դիմորդներն ընդունվում են ընդունելության քննություններ հանձնելու միջոցով, որոնք բավականին բարդ են, և անհրաժեշտություն կա նախապատրաստել նրանց։ Նախապատրաստական դասընթացները լինելու են վճարովի, այս տարվա համար նախատեսել ենք արագացված դասընթացներ, քանի որ ուշ ենք սկսել, բայց ընդհանրապես կլինեն 10 ամիս՝ մեկ ուսումնական տարի»:

Ռեկտորը հավելեց, որ այժմ իրենց մոտ սովորում են ջավախահայ ուսանողներ, սակայն նրանց թիվը քիչ է. «Մենք ակնկալում ենք, որ ամեն տարի համալսարան կընդունվի 15 ջավախեցի ուսանող։ ՀՖՀՀ-ում սովորելու չորս տարիների ընթացքում ջավախահայ ուսանողները հնարավորություն կունենան սովորել նաև վրացերեն, որպեսզի Ջավախք վերադառնալուց հետո հեշտությամբ ներգրավվեն աշխատաշուկա»:

Աշոտ Հակոբյանը նշեց, որ այս համագործակցությունը շատ կարևոր դեր է խաղում Ջավախքում հայ հասարակության հասարակական կյանքի զարգացման հարցում. «Եթե մենք ունենանք եվրոպական որակի կրթություն ստացած երիտասարդներ, որոնք կաշխատեն Ջավախքում տարբեր ոլորտներում, կունենանք լուրջ հաջողություններ: Մենք ստեղծում ենք շատ լուրջ հնարավորություններ Ջավախքի ազգաբնակչության համար երիտասարդների միջոցով. Ջավախքը պահել հայեցի, չհայաթափել: Այս ծրագիրը ուղղակիորեն նպաստում է դրա իրականացմանը»:

Ինչպես նա նշեց, նախնական դասընթացներն ընթանալու են Ախալքալաքում. «Այսօր ջավախեցի երիտասարդը, որ գալիս է Հայաստան կամ գնում է Թբիլիսի՝ կրթություն ստանալու, մեծամասամբ ետ չի վերադառնում: Դրա համար բոլոր այն ուսանողները, որոնց վարձավճարները կտրվեն մեր հիմնադրամի կողմից, պետք է վերադառնան Ջավախք և աշխատեն այնտեղ: Համալսարանը նախապատրաստական փուլի համար սահմանված վճարի չափը զեղչել է ջավախեցի ուսանողների համար մոտ 50%-ով, մնացած գումարը փորձելու ենք մենք տրամադրել: Մեր տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ավելի շատ ուսանողներ ներգրավել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031