Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 1-ից կբարձրանան առանձին խմբերի անձանց պարգևավճարների չափերը

Մարտ 17,2016 18:03

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այն միտված է միտված է Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում (այդ թվում` Աֆղանստանում) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Ընդունված որոշման համաձայն` հետևյալ կատեգորիայի անձանց տրվող պարգևավճարի չափը 2016 թվականի ապրիլի 1-ից կկազմի 12000 դրամ.

1)  զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (8000 դրամի փոխարեն, շուրջ 155 անձ),

2) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հետագայում հաշմանդամ դարձած Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (5000 դրամի փոխարեն, շուրջ 717 անձ),

3) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հաշմանդամություն չունեցող Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (7000 դրամի փոխարեն, շուրջ 2 անձ),

Արդյունքում, 50-140 տոկոսով կբարձրանա որևէ կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցների տրվող գումարները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ավագյան Էդուարդ says:

    ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԱՍԱՏՐՅԱՆ ՉԵՌՆՈԲԻԼՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՊԵՍ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՎԱՆԴԱՄՆԵՐ ՆՐԱՆՔ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԶԻՆ_ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻԿՈՂՄԻՑ և ՀԱՎԱՍԱՐՎԱԾ է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԵՆՔ ԿՌՎԵԼ ԵՆՔ ԱՏՈՄԻ ԴԵՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ և ՄԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԵՏ ՄԵՐ ԹԻՎԸ ՇԱՏ ՔԻՉ Է ԱՐԴԵՆ ՏԱՐԻՔՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ ; _ԲՈԼՈՐ ՀԱՇՎԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿ ԷԼ ՄԵԶ ՔՑԵՔ ԱՄՈԹԱ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031