Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Սերժ Սարգսյանը կարող է կապ ունենալ Օսկանյանի կուսակցության հետ (Տեսանյութ)

Մարտ 17,2016 17:18

«Մարտի մեկի բացահայտումից խոսելն անհեթեթություն է, քանի որ ոճրագործությունը տեղի է ունեցել աշխարհի աչքի առաջ»,- մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի կուսակցությանը, ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա համարում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, եւ նոր չէ, որ պետք է բացահայտվի, պարզապես ոճիրը գործողները պատժված չեն. «Եթե մեզ՝ հայերիս, չհաջողվի առաջիկա ժամանակներում պատժել այդ հանցագործներին, ապա ուրեմն՝ մենք պետք է ընդմիշտ մոռանանք պետություն ունենալու հանգամանքը: Ուստի՝ կարեւոր հանգամանքներից մեկը, որ մենք պետք է վերածվենք պետության, Մարտի 1-ի եւ ոչ միայն Մարտի 1-ի, հավանաբար, ոճրագործներին պատժելն է»:

Նա նշեց, որ իրենք կարմիր գիծ են անցկացրել, թե որ քաղաքական գործիչների հետ են պատրաստ համագործակցել, եւ կարմիր գիծը քաշելով նկատի են ունեցել Մարտի 1-ի մեղսակից ուժերին եւ ոչ մեղսակիցներին. «Այսօր ես նույն կարծիքին եմ, որ մենք պետք է գործակցենք այն գործիչների հետ, որոնք մեղսագործություն չեն ունեցել այդ ոճրագործության հետ:

Ինչ վերաբերում է տվյալ անձնավորությանը, ապա մենք գիտենք, որ նրա մեղսակցությունը եղել է ավելի շատ քաղաքական, ինչը քիչ չափի մեղք չի եղել: Սակայն եթե նա իր մեջ ուժ գտնի եւ մեղայականով հանդես գա, ներողություն խնդրելով մեր ժողովրդից, որ այդ օրերին նա կանգնած է ոճրագործի կողքին, եւ բացահայտումներ կատարի, թե այդ հրամանները ինչպես են կատարվել, ով ում է հրամայել՝ ժամով, բոլոր մանրամասներով, ես կարծում եմ՝ այդ դեպքում գուցե ժողովուրդը այդ մարդուն կների: Ներումից հետո հավանաբար տվյալ գործիչը իր կյանքի ապագա ժամանակաշրջանը գուցե կկարողանար օգուտ տալ մեր երկրին կամ մեր ժողովրդին: Ես կարծում եմ՝ հավանականությունը քիչ է, բայց եթե մեղայականով հանդես գար վատ չէր լինի»:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը, Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ կարծում է Քոչարյանը կապ չունի. «Ոչ միայն Վարդան Օսկանյանը, այսինքն՝ խոսքը իշխանական բուրգում գտնվող բազմաթիվ շրջանակների մասին է, որոնք մեղսակից են եղել տարաբնույթ հանցագործությունների, այսօր բոլորի մոտ կա մի հստակ եզրակացություն, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ: Եվ այս եզրակացությունը վատ չէ, այն իմաստով, որ ես հեռանկար եմ տեսնում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վերջում կմնան մենակ: Այս իմաստով վատ չէ, եւ կարծում եմ՝ կոնկրետ այս կուսակցության նախաձեռնության հետ Քոչարյանը կապ չունի, Սերժը կարող է կապ ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031