Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդկանց բարոյական նկարագրի մեջ ինչ-որ դրական բան կա, դա գալիս է Սովետից». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 17:11

«Ճաշակին ընկեր չկա, բայց Արմենչիկին շատ սխալ են արել, որ տվել են վաստակավորի կոչում: Հատկապես նա ստեղծագործում է այն երկրում, որտեղ ասում են՝ ցույց տվեք ինձ ձեր ստեղծագործությունների ցանկը եւ ձեր բանկային հաշվի գրքույկի հաստությունը: Իրենք դրանով են համարում, որ մարդը վաստակել է ինչ-որ բան: Երգիչները իրենց պլատինե դիսկերն են ցույց տալիս: Ինձ չի թվում, որ Հովնանյանների ընտանիքը ԱՄՆ-ում վաստակավոր շինարարի կոչում է ստացել»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպիսի կարծիք հայտնեց կառավարության նոր նախագծի հետ կապված, որով առաջարկվում է Վաստակավոր շինարարի կոչումն ավելացնել ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում:

Ալեքսանդր Արզումանյանն էլ դժգոհեց, որ Էդմոն Մարուքյանի հետ 4 տարի է՝ սպասում են խաղատների մուտքի սահմանափակման իրենց նախագծին, միջազգային կոնվենցիաներ կան՝ տեռորիզմի զոհերին հատուցման, հերթը չի հասնում. «Չեմ կարծում, որ վաստակավոր շինարարների հարցն այնքան հրատապ է, որ չէին կարող 3-4 ամիս սպասել»:

Նարեկ Սարգսյանն ասել էր, որ շինարարները նամակ են գրել, բողոքել են, որ անարդար է, իրենք կոչում չեն ստանում: Ալեքսանդր Արզումանյանը հիշեց մի դեպք. «Քաղաքացիներից մեկը զանգել էր Կոմկուսի կենտկոմ, թե բա ես ամբողջ կյանքս կոմունիստ եմ եղել, վետերան եմ, էս եմ, էն եմ, ինձ բնակարան են տվել Բանգլադեշում, ես սաղ կյանքումս ապրել եմ կենտրոնում: Պատասխան է գալիս՝ Обеспечить квартирой на территории СССР: Հիմա նույն պատմությունն է»:

Ըստ պարոն Արզումանյանի, Մոցարտ լսելիս մարդիկ չեն մտածում՝ նա կոչում ստացե՞լ է, թե՞ ոչ: Դա Աստծո շնորհ է, որ դարեր շարունակ մարդիկ լսում ու հիանում են: Նա դիմեց Նարեկ Սարգսյանին ասելով՝ դուք խիզախ մարդ եք, կարող եք ընդդիմանալ եւ կոտրել այս սովետական կարծրատիպերը:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ նեղսրտեց, երբ պատգամավորները Սովետի մասին այդպես վատ են խոսում: Ըստ նրա, Սովետմիության ժամանակ շատ արատավոր բաներ են եղել, բայց Սովետում շատ դրական բաներ էլ են եղել: Ըստ նրա, «եթե այսօրվա Հայաստանի քաղաքացիների բարոյական նկարագրի մեջ ինչ-որ դրական բան կա, դա գալիս է Սովետական միությունից: Վերջին 25 տարին այդ բարոյական նկարագրի մեջ ոչինչ չի ավելացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Արմենչիկի ունկնդիրը «այդ երկրի» հայերն են: Արմենչիկին ամերիկացիները չեն ճանաչում: Կոչումն էլ Հայաստանում է ստացել, նրանցից, ովքեր իր երկրպագուներն են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031