Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արմենչիկին վաստակավորի կոչում չտային, խորհրդարանն այսպես չէր արձագանքի». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 16:40

«Պարոն Սարգսյան, ձեզ արդեն մի-երկու հոդվածով գնդակահարելու հիմք կա, մեկը Հյուսիսային պողոտան է, մեկը՝ անշարժ հուշարձանների ավերումը, որ ամեն օր գնում է: Եկեք էս մի հոդվածն էլ վերցրեք»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես դիմեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նախագծով առաջարկվում է ավելացնել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Ըստ Արամ Մանուկյանի, քաղաքակիրթ աշխարհում հազար ու մի մրցանակաբաշխություն է կազմակերպվում՝ վաստակավորներին գնահատելու համար. «Օսկարներ, հազար ու մի բաներ կան, որով գնահատում են ստեղծագործողի վաստակը, բայց չեն կաշկանդում: Պետական այս կոչումներով կաշկանդում եք: Երկիրը հարուստ է ազատ մարդկանցով եւ ստեղծագործելու ազատ միջավայրով: Մեր հասարակությունում կոչում տալը պոկում է մտավորականին հասարակությունից, բերում է իշխանություն»:

Արամ Մանուկյանը հիշեց նաեւ Արմենչիկին վաստակավորի կոչում տալը. «Խորհրդարանը կարող է այսպես չարձագանքեր, եթե այս վերջին կոչումներն այդքան զայրույթ չառաջացնեին: Եթե իսկապես վաստակավորները, արժանավորները ստանային, այդպիսի ըմբոստություն չէր լինի: Անհեթեթություն է ստացվում: Վաստակավոր ժուռնալիստի կոչում կա, ո՞վ է իրենց ներկայացնելու՝ ով լավ քծնե՞ց, ով լավ հայհոյե՞ց, ինչի՞ եք մարդուն ասում՝ արի պետությունը քեզ մեդալ տա, դու արտոնություններից օգտվես: Մի մասը կգնա դրան, բայց թողեք ազատ մարդուն ստեղծագործելու, ի սեր Աստծո: Ստեղծագործելը շնորհ է, պատիվ է: Սա պետության սիմվոլիկ կապիտալի բաշխում է: Վազգեն Առաջինը Շինարարի անուն ստացավ, չէ՞, Կարեն Դեմիրճյանը: Որեւէ կոչում չունեին, բայց Շինարարի անուն ստացան: Էս օրենքի ժամանա՞կն էր հիմա: Հազար պրոբլեմների մեջ բերել ավելացնում եք: Շինարարներ կան, օրը ցերեկով քանդում են հուշարձանները, բերեք մի կոչում էլ պրոֆեսիոնալ քանդողին տանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031