Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաուֆ Միրկադիրով. «Ես հայկական լրտես չեմ». «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 17,2016 16:29

«Ես Հայաստանի օգտին չեմ լրտեսել և շարունակելու եմ պահանջել, որպեսզի դատարանն ինձ արդարացնի»․ – սա էր այն առաջին հայտարարությունը, որ հնչեցրեց ադրբեջանցի լրագրող, «Զերկալո» օրաթերթի նախկին թղթակից Ռաուֆ Միրկադիրովը գրեթե երկու տարի բանտում անցկացնելուց հետո: Նրա ազատ արձակումը հնարավոր դարձավ Բաքվի վերաքննիչ դատարանի այսօր կեսօրին կայացրած վճռի շնորհիվ, որի համաձայն, Միրկադիրովի՝ վեց տարվա ազատազրկման դատավճիռը փոխարինվեց պայմանական պատժաչափով` հնգամյա փորձաշրջանով հանդերձ:

«Իմ ձերբակալության պահից սկսած ես նույնն եմ կրկնել` որ մեղավոր չեմ: Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում այդպես էլ որևէ լուրջ ապացույց չներկայացվեց առ այն, որ ես հայրենիքի դավաճանություն եմ կատարել և համագործակցել եմ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Իմ պաշտպանները ամբողջությամբ հերքել են այն բոլոր ոչ համոզիչ ապացույցները, որ ներկայացվել էին [իմ դեմ]», – ասում էր Միրկադիրովը դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողներին:

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, պնդում էր, թե Միրկադիրովը հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից` տեղեկություններ փոխանցելով ռազմական ստորաբաժանումների և ռազմավարական նշանակության օբյեկտների` մասնավորաբար Բաքուն Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանին կապող նորակառույց մայրուղու մասին: Որպես ապացույց մեղադրող կողմը ներկայացնում էր 2009 թվականին Թբիլիսիում արված մի տեսագրություն, որտեղ Միրկադիրովը հանդիպում էր Հայաստանի երկու քաղաքացիների` այդ թվում «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ և նրանցից, մեղադրող կողմի պնդմամբ, որոշակի գումար ստանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը պնդում էր, որ Թուրքիայում կազմակերպված համաժողովներից մեկի ընթացքում Միրկադիրովը հանդիպել է 1994-95 թվականներին Հայաստանի Ազգային անվտանգության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Շահնազարյանի հետ:

 

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031