Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխ խոնարհեք. դա ավելի մեծ հարգանք է, քան կոչումը». Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 16:14

«Վաստակավոր լինելը հասարակական գնահատական պետք է լինի, ոչ թե պետական: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Սխալ սանդղակավորում է մտցնելու հանրության մեջ: Պիտի ասեն՝ այս մի շինարարության քարտաշը վաստակավոր է, բայց պիտի ճանաչել բոլոր շինարարներին, նոր որոշեք: Պարոն նախարար, եկեք այս մի նախագիծը մենք մերժենք, եւ սա առիթ դառնա, որ այս հարցերը կառավարությունում դարձնեք քննարկման առարկա: Խոնարհվելով բոլոր շինարարների առջեւ՝ հասկանանք, որ սա որեւէ կերպ կապ չունի շինարարներին սիրաշահելու հետ: Սա պարզ իրողության մեջ դառնալու է առիթ շինարարական տենդեր ստացած որեւէ կազմակերպության ղեկավարի պատվելու եւս մի մեդալով, որ մի հատ սեղան գցի, իրիկունը հավաքվեն՝ նշելու իր ստացած տենդերը»,- ԱԺ-ում ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագծով առաջարկում է սահմանել Վաստակավոր շինարարի պատվավոր կոչում, քանի որ Վաստակավոր արտիստ, Վաստակավոր դերասանի կոչում կա, շինարարի չկա:

Սամվել Ֆարմանյանի խոսքերով՝ «Մենք անցել ենք այդ ճանապարհը, եւ որոշ դասեր պետք է քաղենք: Ցանկը, որ նայում ենք՝ տպավորություն է, որ ապրում ենք վաստակավորների երկրում»:

Ըստ Սամվել Ֆարմանյանի, երբ մարդիկ որեւէ շնորհքով մարդու տեսնում են փողոցում, գլուխ են խոնարհում, դա ավելի մեծ հարգանք է, քան որեւէ մեդալ ու կոչում:

Պատգամավորն ասաց, որ այդքան շատ կոչումներն էլ արժեզրկում են այդ ամենը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031