Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետիզմ՝ ԱԺ-ում. «Կոչումներից նավթալինի հոտ է գալիս, սովետիզմը վերացնենք» (Տեսանյութ)

Մարտ 17,2016 16:02

«Սա անախրոնիզմ է: Ոչ թե ավելացնենք, ինչ է մեկը կա, այլ հանենք բոլորը: Սա հոգեբանական խնդիր է: Եթե մենք ուզում ենք բարեփոխումներ, հոգեբանություն փոխենք: Ես չգիտեմ՝ քանի լավ շինարարի շենք է փլուզվել երկրաշարժի ժամանակ: Կառավարությունում պետք է քննարկել խնդիրը եւ համակարգային լուծում տալ: Մարդկանց վաստակը պետականորեն գնահատելու բազում ձեւեր կան: Բոլոր կոչումները հանենք, թողնենք միայն նրանք, որոնք կան քաղաքակիրթ աշխարհում»,- ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ ԱԺ բերած նախագծին: Այն է՝ ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում եւ լրացումներ կատարել, եւ ավելացնել Վաստակավոր շինարարի կոչում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Ես չգիտեմ, շինարարները ձեզ ասել են՝ մենք հրաժարվում ենք աշխատելուց, որովհետեւ բոլորն ունեն կոչում, մենք չունե՞նք: Էս ամեն ինչից սովետիզմի շատ տգեղ հոտ է գալիս: Եթե վաստակավորի կոչում չտվեցին, ինքը վա՞տ պիտի աշխատի: Միանանք այս անախրոնիզմը, սովետիզմը վերացնենք, այս կոչումները, որոնցից նավթալինի հոտ է գալիս եւ քաղաքակիրթ աշխարհում մենք ծիծաղի առարկա կդառնանք, անհարմար է: Բողոքե՞լ են ձեզ շինարարները: Մի հատ էլ վաստակավոր ատաղձագործի կոչում տանք: Ես հիշեցի իմ մանկությունը, երբ նայում էի «Վրեմյան», թե ինչպես էր Բրեժնեւը հերթական հանքափորի կրծքին կախում հերթական մեդալը»:

Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ կան բազմաթիվ վաստակավորի կոչումներ եւ շինարարների պատճառով բոլորը հանել ընդունելի չի լինի. «Իրենք անարդարացի են գնահատում, որ այս դաշտում իրենք չկան»:

Նաիրա Զոհրաբյանը հեգնեց. «Հասկանալի է, որ այս պատմական անարդարության դեմ պետք է շինարարներն ընդվզեին, բայց վաղը կարող է միջատաբանները գան եւ պահանջեն վաստակավոր միջատաբանի կոչում, շատ կարեւոր վիրուսների դեմ պայքարում են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Անկախ Հայաստանն արդեն 25 տարեկան է, սակայն այս ընթացքում այդպես էլ չկարողացավ ազատվել անցյալի անպետք բեռից կամ էլ արտասահմանյան երևույթները կրկնօրինակելուց: Անպետք բեռի ոլորտից է “վաստակավորի” կոչումը: Ստացվում է,որ մինչև երկրի նախագահը չորոշեց կրծքիդ ամրացնել ինչ որ շքանշան,դու համարվում էիր անվաստակ գրող, երաժիշտ, բանաստեղծ,դիրիժոր, մանկավարժ եւ այլն,իսկ հիմա արդեն վաստակավո՞ր ես: Վաստակավոր կարելի է համարվել միայն թողած վաստակի հիման վրա, այլ ոչ թե շքանշանի առկայության դեպքում: Որոշիչը այստեղ ԺԱՄԱՆԱԿՆ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031