Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Խոսքը երեք նախկին զինծառայողների մասին է, որ բռնության են ենթարկվել զինծառայության ընթացքում, քանի որ կասկածվում էին երկու ծառայակիցներին սպանելու մեջ։ Զինծառայողներից մեկը հայտնել էր, թե ապօրինաբար զրկվել էր ազատությունից։
Եվրոպայի խորհրդից տեղեկացնում են, որ այս գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումներ եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) խախտում չի եղել։ Դատարանը նշել է, որ զինծառայողների գործով խախտվել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խոշտանգումների ենթարկված անձանց հարցով արդյունավետ հետաքննության մասին դրույթը, իսկ Զալյանի մասով խախտվել 5-րդ հոդվածի 1, 2, 3 կետերը (ազատության եւ անվտանգության իրավունքը)։
Դատարանը արձանագրել է, որ չկան բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն խոշտանգման մասին հայտարարությունները։ Պատճառը, հիմնականում, իրավապահ մարմինների կողմից ընթացակարգային կանոնների չկիրառումն է, որոնց համաձայն տուժածներին պետք է տեղափոխեին բժշկական կենտրոն եւ հետազոտություն անցկացնեին։ Միեւնույն ժամանակ դատարանը գտել է, որ դիմումատուները վիճելի բողոք են ներկայացրել, թե վատ վերաբերմունքի են ենթարկվել։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ