Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը ճարահատյալ եկել է ԱԺ. շինարարները վաստակավորի կոչում են ուզում (Տեսանյութ)

Մարտ 17,2016 15:46

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքի նախագիծը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ առաջարկվում է ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում. «Ժամանակին երբ սա հանվել է, արվել է այն պատճառով, որ տնտեսության բոլոր ճյուղերի միավորները կմիավորվեն ՀՀ վաստակավոր գործչի կոչման մեջ: Բայց շինարարը տարբեր է, քան տնտեսության այլ ոլորտներում: Հարեւան երկրներում բոլորը պահպանել են այս կոչումը, եւ մեր շինարարները տարիներ շարունակ այս հարցը բարձրացնում են»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ քաղաքակիրթ երկրներում նման բան չկա, հարեւան ասելով՝ երեւի նախկին խորհրդային երկրները նկատի ունի: Ըստ պարոն Արզումանյանի, մի քիչ վիրավորական են այդ կոչումները, որովհետեւ լավ շինարար լինել չի նշանակում՝ պատվավորի կոչում ստանալ: Նախարարը պատասխանեց, որ անհարմար իրավիճակի մեջ է ընկել, որովհետեւ ինքն էլ կոչումների վերաբերյալ ունի իր անձնական կարծիքը. «Հնարավոր է ձեզ հետ համաձայն լինեմ: ՀՀ-ում կա ժողովրդական նկարիչ, ժողովրդական արտիստ, կա Վաստակավոր արտիստ, Արվեստի գործիչ, Վաստակավոր մանկավարժ, Վաստակավոր գործիչ եւ այլն: Հիմա այս հարցը շինարարները շատ են բարձրացրել, ինձ ասել են, որ մեր ոլորտում քիչ է եղել, որ պրոֆեսիոնալներ լինեն հատկապես վերջին տարիներին,ես որոշել եմ պաշտպանել սա: Ես մեր շինարարներին պատասխան չեմ ունենա տալու, եթե ասեմ, որ մյուսներն արժանի են, դուք արժանի չեք»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ իր հայրը շինարար է եղել եւ շատ լավ պատկերացնում է, որ գերատեսչությանն են դիմում. «Բայց վաղը այստեղ կգա գյուղատնտեսության նախարարը եւ կասի, որ ժողովրդական գյուղատնտես կա, իսկ մելիորատոր չկա, իսկ ՌԴ-ում դա գործում է: Այսինքն, այս աբսուրդը մենք գնալով խորացնում ենք: Էս աբսուրդից ինչ-որ մի տեղ մեկը պետք է, որ այդ օղակը կոտրի: Կուզեի, որ դուք առաջինը լինեք»:

Նախարարն էլ պատասխանեց՝ ես էլ հույս ունեմ, քանի որ շինարարի որդի եք, կպաշտպանեք սա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Արդի հայ ճարտարապետության ոլորտում կան հազարավոր խնդիրներ,մարտահրավերներ: Անկախությունից ի վեր մեկը մեկից ապաշնորհ իշխանությունները հանգեցրին նրան, որ մեզ մոտ վերանում է քաղաքային միջավայրը: Այսօր մենք մսխում ենք Սովետական Հայաստանի հիմնած,կառուցած քաղաքային միջավայրը, մշակույթը: Հենց հասնենք վերջնակետին, նորից կունենանք խանական շրջանի, հետո էլ ցարական ժամանակների իրար վրա, անկանոն կառուցած բնակավայրեր, նեղլիկ փողոցներ, փոշոտ ու միայն սեփական այգիների հաշվին կանաչ տարածքներ: Արտասահմանում հիմնում են կենտրոններ, որտեղ փորձում են գտնել անցյալի ճարտարապետության պատմական ժառանգությունը ներկայում պահպանելու ժամանակակից գաղափարախոսություն, մեթոդներ, միջոցներ, ուղիներ… Օրինակ Կրակովում հիմնված Պատմական ժառանգության ակադեմիան (https://mck.krakow.pl/studia-podyplomowe), իսկ անկախ Հայաստանի քաղաքաշինության նախարարը Ազգային ժողով է եկել “բանվորների” հարցով (չեմ կարծում, թե շինարարի իր կոչումը հարգող որևիցե ՎԱՐՊԵՏ նման հարց բարձրացներ):

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031