Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին

Մարտ 17,2016 15:07

Կառավարության այսօրվա նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնեց, որ

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը դեռևս քննարկումների փուլում է:

Կառավարությունն այսօր հաստատել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի փոփոխված տարբերակը, որը, ինչպես ներկայացրեց Արտեմ Ասատրյանը՝ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրում ներառված բաղադրիչներից մեկն է:

Իսկ ամբողջ հասարակության համար մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագիրն առաջիկայում կառավարության քննարկմանն է ներկայացվելու եւ այդ ծրագիրը Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ներքո քննարկվելիք հարցերի շրջանակներում է:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031