«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»,- Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է ինքն անդամակցի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն`ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ):
Հարցին`տեսնո՞ւմ է իրեն 2017-ի խորհրդարանում, Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Իհարկե: Ինչո՞ւ ոչ»: Հետաքրքրվեցինք`ո՞ր կուսակցության ցուցակով, ասաց. «Ես դեռ կմտածեմ»:
Գրիգորի Մարգարյանը, հիշեցնենք, համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից, բայց նաեւ բավական լավ հարաբերություններ ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ