Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենզինի շահութաբերությունը գտնվում է ողջամտության սահմաններում». Շաբոյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 14:40

«Մենք դրական ենք գնահատում այս ծրագիրը, ինչո՞ւ եք ուզում, որ ի գիտություն չընդունվի ծրագիրը, ուզում եք քվեարկեք, որ անկախ հանձնաժողովին գցեք պատգամավորից կախման մե՞ջ»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կապված ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին:

Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր «աբսուրդ» է որակել այն, որ ԱԺ-ում քննարկվում է հանձնաժողովի ծրագիրը, եւ իրենք պետք է դա ընդունեն ի գիտություն:

Ինքը՝ Արտակ Շաբոյանը, անարդար համարեց իրենց հանձնաժողովի հասցեին բոլոր քննադատությունները, ասելով, որ իրենք սահմանափակ անդամներով եւ սահմանափակ ռեսուրսներով հսկայական աշխատանք են անում. «Հանձնաժողովը տարեկան շուրջ 500 որոշում է կայացնում, որոնք վերաբերվում են օրինախախտ ընկերություններին: Հանձնաժողովը կարող է լուծել միայն մրցակցության այն խնդիրները, որոնք գտնվում են իր լիազորությունների շրջանակներում: Հանձնաժողովի վերահսկողական գործիքակազմը պետք է ուժեղացնել՝ խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով»:

Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ որեւէ տնտեսվարող մեր երկրում չի կարող բողոքել, որ մի հարցով դիմել է հանձնաժողովին ու խնդիրը չի լուծվել:

Ինչ վերաբերում է բենզինի գներին, որոնց հետ կապված Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Զուրաբյանը բավականին մանրակրկիտ ուսումնասիրություններ ներկայացրեցին, թե ինչու չպետք ԵՏՄ անդամ երկրում՝ ՀՀ-ում, բենզինն ավելի թանկ լինի, քան Վրաստանում՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ուսումնասիրել են այդ շուկան, շահութաբերությունը գտնվում է ողջամտության սահմաններում. «Գնային չարաշահման երեւույթներ հանձնաժողովը չի տեսնում: Չկան մուտքի խոչընդոտներ»:

Նա վստահեցրեց, որ եթե որեւէ մեկին ձեռնտու է առավել շահավետ պայմաններով բենզին բերել՝ որեւէ խնդիր չի ունենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031