Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազուկը ցանենք, Նիկոլն ասելու ա՝ խի՞ բամբակ չի ցանում Ալեքսանյանը, որ նասկի արտադրի». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 14:28

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ըստ օդում կախված լուրերի, Ախուրյանի շաքարի գործարանի մի դռնով պատրաստի շաքարավազ է մտնում, մյուսով փաթեթավորված դուրս գալիս, որի արդյունքում հազարավոր դոլարների մաքսային տուրքեր չեն վճարվում:

Այսօր լրագրողների հետ զրույցում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, անգամ երդվեց, որ Հայաստանում արդեն 5-6 տարի է՝ շաքարավազ չի ներկրվում, բերում է միայն հումքը:

Նրա խոսքերով՝ «30 տարի շաքարի գործարան չկար, ճի՞շտ է: 30 տարի էդ բազուկը չի ցանվել»: Լրագրողները ճշտեցին՝ 6 տարին քի՞չ էր՝ պատգամավորը պատասխանեց. «6 տարվա մեջ հազիվ կարողացանք մասնագետներին սովորացնենք, որ կարողանան բերած հումքով աշխատեն: Էդքան հեշտ չի: Եթե էդքան հեշտ ա, թող գա Նիկոլ Փաշինյանը, ես գործարանը կտամ իրան, գա բազուկով աշխատացնի, փողն էլ կտամ, ամեն ինչն էլ»:

Մենք ճշտեցինք՝ թա՞նկ է նստում բազուկից շաքարավազ ստանալը, թե՞ դրա մասնագետը չունեք՝ նա պատասխանեց. «Տարբեր թեմաներ կան, հիմա պատրաստ չեմ ասել: Հնարավորություն կունենանք այցելել գործարան, 100 տոկոսով, երբ կասեք: Բայց չեք խաբելո՞ւ, որ գալու եք, ե՞րբ եք գալու, ես ձեզ խոսք եմ տալիս՝ ես էլ ձեր հետ եմ գալու»:

Նա վստահեցրեց, որ Բրազիլիայից հումք են ստանում, մոտ 1 ամսից նավով կհասնի եւ գործարանը կվերագործարկեն: Մեր հարցին՝ իսկապե՞ս 17 դրամ եք ծախսում 1 կգ շաքարավազ արտադրելու գազի համար՝ նա պատասխանեց. «Չեմ իմանում, կճշտեմ՝ կասեմ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք այցելել Ձեր գործարան եւ տեսնել, թե ինչպես է արտադրվում շաքարավազը՝ նա պատասխանեց. «Երբ ուզում եք: Այսօր էլ կարաք, բայց խոդ տան գործարանը՝ նոր, էլի»: Սամվել Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ապրիլ-մայիսին գործարանը վերագործարկվելու է եւ հենց առաջին օրն էլ մեզ կտեղեկացնի՝ կայցելենք գործարան:

Սամվել Ալեքսանյանն ասաց, որ պատրաստ չի պատասխանել գործարանի հետ կապված հարցերին, թե քանի աշխատող կա, որքան ծախս է կատարվում, կասի, երբ այցելենք գործարան:

Նա վստահեցրեց, որ գործարանը տարեկան 3-4 ամիս է աշխատում եւ արտադրում է այնքան շաքարավազ, որը ծածկում է ողջ ներքին շուկան՝ 80 հազար տոննա ու դեռ արտահանվում է Վրաստան. «Ես փողն էլ եմ տալիս, սերմն էլ եմ տալիս, Նիկոլին էլ խնդրում եմ՝ թող գա իմ հետ համագործակցի:

Վաղը բազուկը ցանենք, ուրիշ բանից ա խոսալու, ասելու ա՝ խի՞ բամբակ չի ցանում Ալեքսանյանը, որ նասկի ու սրբիչ արտադրի: Վաղը բամբակ էլ ենք ցանելու, էդ չի հարցը: Հեշտ չի ախր էդ անտերը: Բազուկ ցանելը հեշտ չի, ես լենինականցիներին վերապատրաստում եմ անցկացրել, որ սովորեն, իմանան ոնց է լինում: Մի օրում ուզում ա չագուչը խփի, ասի՝ արեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031