Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Լեւոն Յոլյանի, գազի սակագնի եւ տարանցելու համար բանակցություններ են գնում (Տեսանյութ)

Մարտ 17,2016 14:22

Այսօր կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պարաշների նախարար Լևոն Յոլյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում եւ հույս հայտնեց, որ մինչև ապրիլի մեկը բանակցությունները կավարտվեն:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ բանակցություններն ընթանում են 120 դոլար գնի շուրջ, նախարարը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ չի կարող մանրամասնել բանակցային գործընթացը: Իսկ թե որքանով կարող է նվազել գազի սակագինը, պատասխանեց. «Ես ասացի՝ բանակցություններ են ընթանում, թողեք թող ավարտվեն, նոր արդյունքները կներկայացնենք»: Հարցին, թե Հայաստանի իշխանությունները քննարկո՞ւմ են սպառողի համար գազի գնի էժանացման հարցը, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են, եթե հնարավորություն լինի, բնակիչների համար էլ իջեցում կլինի:

Նախարարն անդրադարձավ Հայաստանի տարածքով Վրաստանին իրանական գազ մատակարարելու հայտարարություններին, ասաց, որ հարցը քննարկվել է ու շարունակելու է քննարկվել: «Ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս երկրների նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Գնում են բավականին ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանի տարածքն ավելի ակտիվ ներգրավելու էներգետիկ ծրագրերում»,- ասաց նա: Եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, ըստ Յոլյանի, օգուտներ կունենա. «Պարզ չէ՞, տրանզիտի գումարներ են հաստատվելու, բյուջեն փող է մտնելու»:

Վրաստանին Հայաստանի տարածքով գազ մատակարարելու հարցը, Լևոն Յոլյանի խոսքով, նախորդ տարեվերջին Հայաստանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ էր քննարկվել, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի ներկայացուցիչները: Ավելի վաղ, սակայն, նախկին նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել էր, թե նման հարց հայաստանյան քառակողմ բանակցությունների ժամանակ չեն քննարկվել:

Մանրամասները շտեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031