Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Ես դեմ եմ, որ ընտրությունից հետո պարզ դառնա, թե իմ ընտանիքից քանիսն են մասնակցել

Մարտ 17,2016 14:18

«Ես կարծում եմ, որ դեռ քննարկման տեղ կա ցուցակների հետ կապված, այսինքն` ընտրության ներկայացվող կուսակցությունների ցուցակները: Ես գտնում եմ, որ այդ ցուցակն ավելի ճիշտ կլինի, որ լինի 50-50, այլ, ասենք, 30-70՝ հօգուտ մարզերի ցուցակների»,- «Անալիտիկ» ակումբում, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ այսօրվա Ազգային ժողովում ներկայացված պատգամավորների ցուցակը վերլուծելիս նկատել են, որ բացառությամբ երկու խմբակցություններից, մնացածի մոտ տեղ են գտել Երեւանի գրանցում ունեցող պատգամավորները. «Իսկ դա նշանակում է, որ մենք մարզերին շատ տեղ չենք տալիս: Ես գտնում եմ, որ այս տարբերակը թույլ է տալիս մարզերից ավելի շատ պատգամավորներ ընդգրկել»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու պահանջին՝ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է որպես անձ. «Գտնում եմ, որ դա նաեւ ընտրական իրավունքի գաղտնիության խախտում է, որի մասին խոսվել է դեռեւս 2003 թվականին: Այդ խնդիրը եվրոպական կառույցների կողմից է դրվել, եւ մեր Սահմանադրական դատարանն ունի համապատասխան որոշում: Որպես անձ ես դեմ եմ, որ ընտրությունից հետո հանրությանը պարզ դառնա, թե իմ ընտանիքի անդամներից քանիսն են մասնակցել, քանիսը չեն մասնակցել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031