«Ընտրական օրենսգիրքը նախաձեռնել է կոնկրետ «Հանրապետական» կուսակցությունը եւ որոշ ուժեր ասում են, թե այսօր նոր նախագիծ են պատրաստում: Թող բարի լինեին՝ իրենք նախագիծը նախօրոք պատրաստեին, ասեին, որ առաջարկում են իրենց նախագծերի շուրջ գալ քննարկումների»,- «Անալիտիկ» ակումբում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա ասաց, որ թաքուն որեւէ բան չի արվել, դա նախագիծ է եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինիս համապատասխան մոտեցումների վերաբերյալ արձագանքներ լինեն. «Դրանից հետո կրկին որոշակիորեն մշակվել է նախագիծը եւ այսօր պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ»:
Խոսելով քաղաքական տարբեր ուժերի առաջարկների մասին՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ դրա համար համապատասխան կարգ կա. «Երբ օրենսգիրքը դրվում է շրջանառության մեջ եւ սկսվում են առաջին լսումները, նրանք կարող են իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին: Դրանից հետո կա համապատասխան կարգ այդ առաջարկությունները քննարկելու, ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ»:
«Հանրապետական» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ ինքը մինչեւ այս պահը որեւէ գրավոր առաջարկ չի տեսել ընդդիմության կողմից:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ