ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Aravot.am-ի հարցին`պատրաստվո՞ւմ է երեկ, խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առիթով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, ասաց. «Չեմ մեկնաբանում»:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) վիճեցին եւ վիրավորեցին միմյանց:
Առաքել Մովսիսյանն, ի դեպ, այսօր խորհրդարան չէր եկել: Թեմայի շուրջ նրա հետ չհաջողվեց զրուցել: Փորձեցինք այս առիթով մեկնաբանություններ ստանալ նաեւ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովից: Պարզվեց`նա էլ խորհրդարան չէր եկել: ԱԺ փոխխոսնակի աշխատակազմից փոխանցեցին, որ նա մեկնել է Ալավերդի, հարազատներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ