«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության:
«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրությունների, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյան ընտրվելու համար:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ