Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը ԱԻԲԱ-ի այդ հայտարարությունից հետո վերլուծելով բռնցքամարտի հանրության կարծիքը եւ բժշկական քննարկումներ անցկացնելով՝ եկել մի եզրակացության, որը հրապարակել է իր պաշտոնական կայքէջում: «Անհնար է մենամարտ պատկերացնել պրոֆեսիոնալ եւ սիրող բռնցքամարտիկների միջեւ: Պրոֆեսիոնալը ֆիզիկապես եւ տեխնիկապես անհամեմատ ավելի պատրաստված է, սիրող բռնցքամարտիկը, կարելի է ասել, նոր է սկսում սովորելու գործընթացը: Բռնցքամարտը խաղային մարզաձեւ չէ, այստեղ գոլերի քանակը չեն հաշվում եւ ոչ էլ դիպուկ նետումները զաբյուղ: Բռնցքամարտը կոնտակտային մարզաձեւ է եւ դրան անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ: Բանականությունը պետք է գերիշխի: Եվ բոլոր կազմակերպությունների առաջնային խնդիրը պետք է լինի բռնցքամարտիկների անվտանգությունը եւ առողջությունը», – նշվում է WBC-ի կայքում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
17.03.2016