«Նիկոլ Փաշինյանը բռնել ա իրա թեման՝ օդից կախված, ես էլ ասում եմ, մտածում եմ՝ մեր հետ ա ինքը, ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իր մասին «օդում կախված» լուրերին՝ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Լրագրողները հարցրեցին՝ կարո՞ղ եք ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ հետ է՝ նա արձագանքեց. «Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Դե թող գա ապացուցի ինքը: Ինքը ասում ա՝ օդից կախված լուրերով»:
Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կապված են ընդամենը առաջիկա ընտրությունների հետ. «Բնական ա, դեմներս ընտրություն ա, Նիկոլ Փաշինյան համայնք իրար հետ ընտրություն անենք, դրա համար ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր հետ ա, մեր ախպերն ա, բայց իզուր թող տենց բաներ չանի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այս առիթով գրել է. «Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին:
Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եվ այսպես շարունակ»: