Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավակնորդները երեկ խաղաղ տրամադրություն ունեին

Մարտ 17,2016 13:09

Մոսկվայի կենտրոնական հեռագրատանն ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում գրոսմայստերները հաղթանակ տարելու համար առանձնակի ջանքեր չգործադրեցին: Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Անիշ Գիրի (Նիդերլանդներ)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) եւ Լեւոն Արոնյան (Հայաստան)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիաներում մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Մրցաշարային աղյուսակում տեղերի վերադասավորություններ չարձանագրվեցին:

Աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստները վեցերորդ տուրից առաջ դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:

1. Սերգեյ Կարյակին՝ 3,5

2. Լեւոն Արոնյան՝ 3,0

3. Անիշ Գիրի՝ 2,5

4. Ֆաբիանո Կարուանա՝ 2,5

5. Վիշվանաթան Անանդ՝ 2,5

6. Պյոտր Սվիդլեր՝ 2,5

7. Հիկարու Նակամուրա՝ 2,0

8. Վեսելին Տոպալով՝ 1,5

Այսօր վեցերորդ տուրում զույգեր կազմելու են. Անանդն ու Սվիդլերը, Տոպալովն ու Գիրին, Արոնյանն ու Նակամուրան, Կարունան ու Կարյակինը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031