Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա. Կոնդի բնակիչները ուզում էին փակել Տիգրան Մեծ փողոցը (Տեսանյութ)

Մարտ 17,2016 13:07

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց ընդունի: Բնակիչները փորձեցին փակել Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանները պատ կազմեցին եւ թույլ չտվեցին:

Aravot.am-ի հետ զրույցում Կոնդի բնակիչներից Անահիտ Ղազարյանը պատմեց, որ նրանք 2004 թվականից, երբ իրենց բնակարանները որպես հանրային գերակա շահ քանդել են, 250 ընտանիք մինչ օրս չեն ստացել իրենց խոստացած բնակարանները: Մանրամասն՝ տեսանյութում:

Անահիտ Ղազարյանի պատմելով՝ դեռեւս 2012թ. պետք է ստանային բնակարանները, բայց ամեն անգամ, երբ իրենք խնդիրը բարձրացնում են, կառավարության համապատասխան պաշտոնյաները խնդիրը վրայից ցրում են: Մանրամասն՝ տեսանյութում:

Բնակիչներից մեկի՝ Ալլա Համբարձումյանը Aravot.am-ին պատմեց, որ  վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը Կոնդի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ասել է. «Փող չկա, մենք պատասխանատու չենք: Խելացի լինեիք՝ գումարը վերցնեիք, բնակարանային պայմանագիր չկնքեիք: Դատարան էլ դիմեք, մենք պատասխանատու չենք»: Մանրամասն՝  տեսանյութում:

Կոնդեցիների ներկայացմամբ՝ ներկայումս իրենց քանդված տների տեղում շինարարություն է գնում եւ իրենք վստահ են, որ այդ նորակառույցից իրենց բնակարան չի հասնելու, քանի որ բնակարաններն այս պահին ավելի մեծ  մակերեսներով են կառուցվում, քան իրենց համար նախատեսել էին: Բնակիչներն ասում են, թե մոտ 10 տարի է՝ իրենք վարձով են բնակվում եւ շատ հաճախ խնդիրներ են ունենում:

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում նաեւ Բյուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները: Նրանց պատմելով՝ իրենց տարածքը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանը եւ տարիներ առաջ չնչին փոխհատուցում է տվել՝ 1 քմ-ն 1000 դոլարի փոխարեն ընդամենը 270 դոլար, եւ նրանցից շատերը չեն կարողացել բնակարան ձեռք բերել: Ուստի պահանջում են գումարային տարբերությունը փոխհատուցել:

Այսօր բողոքի ակցիա էին անում նաեւ հաշմանդամ օդաչուները, պահանջելով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ կրկին գումարային փոխհատուցում:

Kond_7 Kond_6 Kond_5 Kond_4 Kond_2 Kond_1 Kond_8

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031