Ֆրանսիական բարձրաշխարհիկ նորաձևության կարկառուն ներկայացուցիչ Գաբրիել (Կոկո) Շանելը (1883-1971թթ.), հնարավոր է, Ֆաշիստական Գերմանիայի գործակալ էր։ Այս մասին տեղեկացնում է Daily mail-ը՝ հիմնվելով Փարիզի հյուսիսում՝ Վենսեն ամրոցում պահվող ֆրանսիական հատուկ ծառայությունների փաստաթղթերի վրա, որոնք հանրայնացվել են վերջերս։
Հրապարակված փաստաթղթերից մեկում նշվում է, որ 1942-1943թթ. տիկին Շանելը Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեի (1935թ. Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանատան կցորդն էր) սիրուհին ու գործակալն էր։ Գերմանացի կցորդը զբաղվում էր քարոզչությամբ և կասկած կար, որ նա գերմանական գործակալ էր։
Այսպիսի փաստերի ի հայտ գալուց հետո կասկած կա, որ Շանելը կարող էր աշխատել գերմանական հատուկ ծառայությունների համար՝ նույնիսկ գլխի չընկնելով այդ մասին։
Հիշեցնենք, որ Շանելի և գերմանական հատուկ ծառայությունների համագործակցության մասին պնդում էր նաև ամերիկացի լրագրող Հել Վոունը։
Կարդացեք նաև
Կոկո Շանելը ճանաչվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրա հեղինակային հավաքածուն մինչև այսօր համարվում է էլեգանտության դասական օրինակ։