Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի ընտանիքին:
Ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի մահվան մասին:
Նա եղել է Արցախի այն նվիրյալներից մեկը, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:
Արցախի Հանրապետության Նախագահի կայք