Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, փորձում է նման քստմնելի եղանակով հաճոյանալ իր կուսակցապետին։ Եվ դատելով այն հանգամանքից, որ իր փողոցային դրսեւորումներում Առաքել Մովսիսյանը կարծես թե ավելի ու ավելի անզուսպ է դառնում՝ նրա կուսակցապետին հավատարմության նման դրսեւորումները դուր են գալիս։
Իրավիճակի զավեշտն այն է, որ հենց երեկ խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու՝ Զ. Փոստանջյանի նախագիծը, որով իբր թե պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն կարգազանց պատգամավորները։
Իրականում արդեն իսկ պարզ է, որ նման կազմով ազգային ժողովում որեւէ կանոնակարգ կամ որեւէ հանձնաժողով ի զորու չէ իրավիճակը փոխել։ Առավել եւս, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ եթերից հայտարարում էր, թե նման միջադեպերը միանգամայն նորմալ են, եւ դրանից մեծ հարց սարքել պետք չէ։ Ասել է, թե արձանագրում էր, որ իր ղեկավարած հանձնաժողովը ձեւական եւ ապիկար մի կառույց է։
Կարդացեք նաև
Մինչդեռ հանրությունը հիշում է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հայտարարում, որ Հանրապետական լինելը ոչ միայն պատիվ է, այլ պատասխանատվություն, եւ որ յուրաքանչյուր ՀՀԿ-ական պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ իր հարազատների եւ մերձավորների վարքագծի համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում