Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Ինչո՞ւ ուսանողը կարող է բացակայել դասերից, իսկ հետո ուսխորհրդի նախագահ լինել». «Հրապարակ»

Մարտ 17,2016 11:07

2000-2011թթ. Արա Ավետիսյանը եղել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, իսկ 2011 –2014թթ. մարտին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր։ Այժմ նա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի դեֆորմացվող համակարգերի դինամիկայի եւ կապակցված դաշտերի բաժնի վարիչն է։

– Պարոն Ավետիսյան, այսօր թե պետական, թե մասնավոր բուհերում կրթությունը վճարովի է, ինչը բավականին թանկ հաճույք է մեր երկրի բնակչության համար։ Արդյոք մեր կրթական համակարգը բավարարում է այն պահանջները, որոնց համար ուսանողը վճարում է։ Ստանո՞ւմ են մեր ուսանողները որակյալ, արդի աշխարհում պահանջարկ վայելող կրթություն։

– Գիտեք, ինձ ավելի շատ հուսահատեցնում է, որ ես իմ գործընկերների հետ, կարողանալով հայթայթել ոչ բյուջետային միջոցներ, միջազգային դրամաշնորհներ բուհերի զարգացման համար, եւ բյուջեից համաֆինանսավորումը կազմում էր 10-15 տոկոս, եւ մենք ստեղծեցինք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ լաբորատոր բազա։ Ինձ հուսախաբ արեց այդ գրագետ, չափահաս կազմի վերաբերմունքը։ Ես կարծում էի, թե մենք մի քանի հերթափոխով պետք է աշխատենք, եւ մենք ստիպված կլինենք ժամակարգ սահմանել։ Սակայն մի որոշակի զանգվածի մեջ մղման, հետաքրքրասիրության բացակայությունն ինձ հիասթափեցրեց։ Հիմա ո՞ւմ մեղադրենք դրա համար։ Ինչո՞ւ ուսանողը կարող է բացակայել դասերից, իսկ հետո ուսխորհրդի նախագահ լինել։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031